ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. շտաբի պետը Սերժ Սարգսյանն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հնգյակում են նաև պատգամավոր Արա Բաբլոյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Շարմազանովի խոսքով` հնգյակը փոփոխության չի ենթարկվի:
Տասնյակում են նաև Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը: Շարմազանովը նշեց, թե երկրորդ հնգյակում միգուցե փոփոխություն լինի:
ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Գործադիր մարմնի բոլոր անդամները ներգրավված են շտաբի աշխատանքներում:
ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված է 133 թեկնածու, իսկ համապետական ընտրական ցուցակում՝ 64 թեկնածու:
Նա կրկին նշեց, որ եթե ՀՀԿ–ն կազմի կառավարություն, ապա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:

Կոտայքում ՀՅԴ–ն 15 թեկնածու կունենա` Կարեն Շահմուրադյանի գլխավորությամբ
ՀՅԴ–ն որոշել է Կոտայքի տարածաշրջանում ռեյտինգային ցուցակով առաջադրել 15 դաշնակցականի: Սակայն, ամենակարևորը ԱԺ պատգամավոր Կարեն Շահմուրադյանի թեկնածության առաջադրումն է: ՀՅԴ–ն մեծ հույսեր է կապում նրա հետ:
Ի դեպ, մնացած բոլոր 14 դաշնակցականի քարոզարշավի ծախսերը հոգալու է հենց Կարեն Շահմուրադյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular