ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են պայմանավորվում Ռուսաստանն ու Ադրբեջանը Արցախի հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեփանակերտ -Գորիս ճանապարհի Լաչինի հատվածում օրեր առաջ տեղի ունեցած սադրանքից հետո երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լեբիդինին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկել են հատկապես տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ աշխատանքը, երկկողմ և տարածաշրջանային հարթություններով տրանսպորտային տարանցիկ լոգիստիկ, այդ թվում հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ու «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն առանցքային է եղել նաև Մոսկվայում, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարեներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան մտադիր է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ըստ էության Սերգեյ Լավրովը հաղորդակցությունների բացումը հայտարարել է Ռուսաստանի առաջնահերթություն։ «Մենք շահագրգռված ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, սահմանի դելիմիտացիայով և խաղաղության պայմանագրով և ընդհանուր առմամբ վստահության ամրապնդմամբ»,- ասել է Լավրովը։

Ջեյհուն Բայրամովն էլ իր հերթին նշել է, թե Հայաստանին փոխանցել են իրենց հիմնական սկզբունքները և հուսով են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել։ Տպավորություն է, թե Ռուսաստանը ամեն գնով ցանկանում է տրանսպորտային հաղորդակցման միջոցների բացում իրականացնել և այդ կապակցությամբ չի փորձում նույնիսկ կանխել ադրբեջանական սադրանքները։ Այս համատեքստում լիովին տեղավորում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութը, թե ինչպես է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրել Վոլկովը հայտարարում, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է հենակետ։

Իհարկե, Արցախի ԱԱԾ-ն շտապեց հերքել Անդրեյ Վոլկովի այդ տեղեկությունը՝ հենակետի տեղադրման վերաբերյալ, սակայն փաստ է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը օգտագործում է Հայաստանից այսպես կոչված զանգեզուրյան միջանցք ստանալու և քաղաքական շանտաժի ու առքուվաճառքի համար։ Եվ, ըստ էության, չի բացառվում, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ինչ որ պայմանավորվածությունների են հանգել և փորձում են դրանք փաթաթել նաև Հայաստանի վզին։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular