ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազը կալանքի համար այս տարի ԱԺ չի գա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս տարի թերևս այցի չի գա Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ։ Այս շաբաթ ավարտվում է հերթական քառօրյան, որի օրակարգում պատգամավորներին կալանավորելու որոշում չկա։

Ավելին, Վարդապետյանն էլ այսօր մեկնել է Ռուսաստան, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ ունի, իսկ օրենքը թույլ չի տալիս արտահերթ նիստի ընթացքում ներկայացնել պատգամավորներին կալանավորելու որոշումը։ Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գլխավոր դատախազը պետք է միջնորդել կալանավորել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, պատգամավորներ Արմեն Չարչյանին և Վահե Հակոբյանին, ինչպես նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Եթե առաջին երեքի դեպքում մեղադրանքները առավելապես կոռուպցիոն և ֆինանսական բնույթի են, Արմեն Չարչյանի դեպքում՝ նաև ընտրությունների միջամտության և իր աշխատողներին հարկադրելու, ապա Գեղամ Մանուկյանին մեղադրում են Ազգային անվտանգությանը վնասելու գործով։ Նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր քուրդ ազատամարտիկների Թուրքիայում հայտնվելու դեպքով արած արտահայտությունների համար։

Ըստ էության, գործող իշխանությունները պատգամավորներին կալանավորելու մասին լուրեր տարածելով՝ ավելի շատ ոչ թե հետապնդում են նրանց կալանավորելու, կամ արդարությունը վերականգնելու, այլ ընդդիմախոսներին ահաբեկելու շարժառիթներ։ Գաղտնիք չէ, որ փաշինյանական վարչախումբն այժմ էլ լայն թափով սկսել է ընդդիմությանը հետապնդելու նոր և ավելի լայն արշավ՝ դրա համար չխորշելով միջոցներից։

Փաստն այն է, որ առնվազն այս տարվա ընթացքում այլևս որևէ մեկին կալանավորելու միջնորդություն չի արվի և, եթե իշխանությունն իսկապես որոշի նման քայլ անել, ապա դա կանի հաջորդ տարի։ Այս տարի, թերևս, իշխանությունը չի հաջողվի որոշ պատգամավորների զրկել մանդատից բացակայությունների պատճառով, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով և շարունակում են իրենց օրենսդիր աշխատանքը։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular