ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների համար պայմաններ չկան. Ստոլտենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների համար պայմաններ «դեռ ստեղծված չեն»։ Այս մասին նա հայտարարել է Financial Times-ի կազմակերպած միջոցառման ժամանակ։

«Պայմաններ դեռ ստեղծված չեն, քանի որ Ռուսաստանը ազդանշաններ ցույց չի տվել, որ պատրաստ է բանակցությունների՝ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց ոչ ես, ոչ Բրյուսելը չպետք է որոշենք դա։ Ուկրաինացիները պետք է որոշեն, թե երբ կգա բանակցությունների ժամանակը»,- ​​ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հիշեցրել է, որ դաշինքը «աջակցում է Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության, ինքնապաշտպանության իրավունքին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular