ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2023 թվականի ռազմական ռեկորդային բյուջեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի ռազմական բյուջեն 2023 թվականին կկազմի 858 միլիարդ դոլար։ Այս գումարի շուրջ համաձայնեցրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնավորապես, 317,3 միլիարդ դոլար կծախսվի Պենտագոնի ռազմական տեխնիկայի և գույքի շահագործման և պահպանման վրա, ևս 174,5 միլիարդ դոլար կծախսվի ռազմական անձնակազմի պահպանման համար։ 2023 թվականին Պենտագոնը նախատեսում է նաև 161,3 միլիարդ դոլար ծախսել ռազմական գնումների վրա և 138,6 միլիարդ դոլար՝ հետազոտությունների և մշակումների վրա: Ավելի փոքր գումարներ՝ 30,5 միլիարդ դոլար և 16,5 միլիարդ դոլար՝ ատոմային էներգետիկայի ոլորտում գործունեության և զինվորականների համար բնակարանների կառուցման համար:
Ռազմական բյուջեի առանձին հոդվածներում գրված է «հակազդեցություն Ռուսաստանին», որի վրա նախատեսվում է ծախսել 6 միլիարդ դոլար, ինչպես նաև 800 միլիոն դոլար՝ Ուկրաինային աջակցելու համար։
«Պաշտպանական բյուջեն նախատեսում է 800 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանը նպաստելու նախաձեռնությանը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում Ուկրաինայի զինված ուժերին», - ասվում է բացատրական գրառման մեջ։
Բյուջեի նախագծի տեքստում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտելու է Ռուսաստանին հեռացնել միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից։
Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Պենտագոնի 778 միլիարդ դոլարի բյուջեն։