Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենքերը դիտարկում է որպես պաշտպանություն․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենքերը դիտարկում է որպես պաշտպանություն։ Այս մասին նա հայտարարել է Մարդու իրավունքների խորհրդի նիստում, որը հեռարձակվում է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
«Պաշտպանության միջոցների կիրառման մեր ռազմավարությունը, այն է՝ որպես պաշտպանություն համարում ենք զանգվածային ոչնչացման զենքերը, միջուկային զենքերը, այս ամենը կարգավորվում է այսպես կոչված պատասխան հարվածի շուրջ, այսինքն՝ երբ մեզ հարվածում են, մենք պատասխան հարվածներ ենք հասցնում»,- ասել է երկրի ղեկավարը։