ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Մարսի խավարում

ՄՇԱԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 8-ին միանգամից երեք տիեզերական երևույթ տեղի կունենա։ Առավոտյան ժամը 10։00-ին կդիտվի Մարս մոլորակի խավարում՝ Լուսնի կողմից։ Այս անգամ Մարսի խավարումը համընկնում է լիալուսնի և Մարսի դիմակայության փուլի հետ։ Մարսի խավարումն ու դիմակայությունը տեսանելի կլինեն նաև Հայաստանից։  

Մարսի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երկիրն ու Մարսը հայտնվում են Արեգակի հետ նույն գծի վրա, իսկ Մարսն ու Արեգակը (մեր մոլորակը գտնվում է մեջտեղում) գտնվում են հակառակ դիրքերում: Խավարման պահին Մարսը կլինի Երկրից մոտ 82 միլիոն կմ հեռավորության վրա:  

Ինչպես տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը, այս դիրքում Մարսը կունենա ամենամեծ հնարավոր անկյունային չափերը (17․01 աղեղնային վայրկյան (”), համեմատության համար, նվազագույն չափը լինում է այն 3․5”, իսկ Լուսնի սկավառակի տրամագիծը միջինը 31 աղեղնային րոպե կամ 1860” է) և կլինի մեզ համար ամենապայծառ վիճակում։ Այն բոլոր աստղերից ավելի պայծառ կլինի, սակայն կզիջի Վեներային և Յուպիտերին։

Այս օրերին Մարսը Երկրից նվազագույն հեռավորության վրա է (0.5445 ա․մ․ = 81.6 մլն կմ)։ Մարսի ուղեծրի ձգվածության պատճառով այն Երկրից ունեցած ամենամոտ դիրքին վերադառնալիս տարբեր հեռավորություն է ունենում, և բացարձակ նվազագույնը հասնում է 54 մլն կմ-ի։ Այդ ժամանակ Մարսի տեսանելի մեծությունը հասնում է -2․88 m-ի և կարող է Յուպիտերից էլ պայծառ լինել։

Այս ողջ ընթացքում Մարսը և Լուսինը կլինեն Ցլի (Taurus) համաստեղությունում։

Մարսը դիմակայության մեջ է գտնվում մոտ 25-26 ամիսը մեկ անգամ։ 2022 թ․ դեկտեմբերը Մարսի դիտման լավագույն ժամանակահատվածն է լինելու։ Դիմակայության մեջ Մարսն այնքան լավ կդիտվի, որ նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կարելի է տեսնել դրա Բևեռային գլխարկը (Polar Cap)։

Եթե Մարսը շատ է մոտենում Երկիր մոլորակին (60 մլն կմ-ից պակաս), ապա դա կոչվում է Մարսի մեծ դիմակայություն, ինչը կարող է տեղի ունենալ 15-17 տարի մեկ անգամ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular