ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան խուսափեց հայ լրագրողի հարցից ու խորհուրդ տվեց այն վերահասցեագրել ՀՀ իշխանություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում արձագանքելով լրագրողի՝ «Ինչու է բանակցային գործընթացում անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի կազմում չհայտնվելու նրա ցանկությունը» հարցին՝  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել պաշտոնական Երևանին։

«Իսկ Դուք այդ հարցն ուղղե՞լ եք պաշտոնական Երևանին, Հայաստանի ղեկավարությանն այդ հարցը տվե՞լ եք: Չէ՞ որ այն պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձևավորում առաջին հերթին հենց Երևանում: Կարծում եմ՝ Սերգեյ Լավրովը բոլոր շեշտադրումներն արել է: Լրացնելու ոչինչ չկա: Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս ասպեկտների վերաբերյալ», - հավելել է Զախարովան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular