Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացի հեռանկարները։
Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնում է, որ Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակի, հաղորդակցությունների բացման աշխատանքի եւ սահմանազատման հարցերի մասին։
«Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում կայունություն հաստատելու ջանքերին: Նա նշել է, որ կարեւոր է առաջ տանել խաղաղ գործընթացը՝ առաջնորդների եւ նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։