Պուտինը հայտարարել է ԵԱՏՄ-ում առաջիկա երկու տարում գազի միասնական շուկա ստեղծելու անհրաժեշտության մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ առաջիկա տարիներին ԵԱՏՄ-ում պետք է ստեղծվի գազի միասնական շուկա։
«Առաջիկա մի քանի տարում պետք է կյանքի կոչենք ավելի վաղ ձևակերպված մեր պայմանավորվածությունները, այն է՝ հասնել գազի միասնական շուկայի ստեղծմանը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ է ձևավորել գազի միասնական շուկայի սկզբունքները և անցնել «էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի» գործնական իրականացմանը, ինչը նույնպես չափազանց կարևոր է։
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունները կաճեն, ինչը նշանակում է, որ էներգետիկ ռեսուրսների պակաս կզգացվի, այդ թվում՝ արտահանման համար։