ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում քննարկում են «երկկողմ հարցերի նեղ շրջանակ»․ ՏԱՍՍ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ օրը Ստամբուլում ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ռուս գործընկերների հետ քննարկում է «երկկողմ հարցերի նեղ շրջանակ»: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը Ստամբուլում է՝ հանդիպելու ռուս գործընկերների հետ երկկողմ հարցերի նեղ շրջանակի համար: Որպես կանոն, մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական ​​բանակցությունները», - ասել է դիվանագետը։

Նա չի պատասխանել հարցերին, թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկվում խորհրդակցությունների ժամանակ, և ինչն է խանգարում ԱՄՆ իշխանություններին վերսկսել ռուսներին ամերիկյան վիզաների տրամադրման լիարժեք գործընթացը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular