ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ցանկանում է բանակցել Թուրքմենստանի հետ Ռուսաստանին շրջանցող գազի մատակարարումների շուրջ․ Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական գազի մատակարարումները Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանին և ծրագրում է այդ թեման քննարկել Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններում, գրում է Bloomberg-ը։

Նախատեսվում է, որ գազը լցանավերով Ադրբեջան կհասցվի Կասպից ծովով, այնուհետև Հարավային գազային միջանցքի խողովակաշարային ցանցով՝ Թուրքիա, այնուհետև Եվրոպա։

Գործակալության տվյալներով՝ ծրագրի իրականացումը տարիներ կպահանջի, սակայն եվրոպական շուկան հետաքրքրված կլինի այլընտրանքային մատակարարով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 9-ին Թուրքիայի ներկայացուցիչները Անկարայում ռուսական պատվիրակության հետ կքննարկեն գազի 25%-ից ավելի զեղչ ստանալու հնարավորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular