Բառերի զորությունը. արտահայտություններ, որոնք առաջացնում են հիվանդություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական հոգեթերապևտ Նոսսրաթ Պեզեշկիանը իր ուսումնասիրության շնորհիվ ապացուցեց, որ սա ճշմարիտ է:
Ստորև բերված է արտահայտությունների ցանկ, որոնք անմիջականորեն ազդում են մարդու մարմնի տարբեր անդամների վրա և առաջացնում են հիվանդություններ։ Դժվար է հավատալ, որ, թվում է թե անվնաս բառերը կարող են այդպիսի վնաս պատճառել։ Այդ բառերը խոսակցականիդ միջից բացառելուն պես կնկատես, որ ազատվել ես տարբեր բազմաթիվ հիվանդություններից։
Արտահայտություններ, որոնք առաջացնում են հիվանդություններ։
«Սրտին մոտիկ ընդունել», «հարված սրտին», «սիրտս կտոր կտոր է լինում», «սրտնեղվում եմ» արտահայտությունները կարող են սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնալ։
«Կուշտ եմ մինչև կոկորդս», «Սիրտս խառնում է դրանից», «հոգնած եմ սրտխառնելուն չափ» արտահայտությունները առաջացնում են նյարդային անորեքսիա /անորեքսիասնունդի կարիքի բացակայություն/։
«Հոգնել եմ մինչև ի մահ», «Ես չեմ պատկանում ինքս ինձ», «ինչոր բան թունավորում է կյանքս» արտահայտությունները հրահրում եմ քաղցկեղը։
«Տանել խաչը», «նստեցնել մեկին պարանոցի վրա», «ամեն բան վերցնել իր ուսերին» կարող է առաջացնել դեգեներատիվ հիվանդություն /օստեոխոնդրոզ/։
«Խոցելի է», «ինքդ քեզ ուտում ես», «չմարսել ինչոր մեկին» արտահայտությունները կարող են դառնալ խոցային հիվանդության պատճառ։
«Բաց թողնել գոլորշին», «համբերությունը սպառված է», «տալ շոգ» /дать жару/ պատճառ կարող է հանդիսանալ հիպերտոնիայի համար։
Բառեր, որոնք ազդում են լսողության վրա։ «Ձայնդ կտրիր», «փակիր բերանդ», «բերանդ պահիր փականի տակ», «և մի ասի», «Ես չեմ ուզում լսել քեզ», և այլն:
«Աշխարհը հաճելի չէ», «Աչքերս քեզ չտեսնեին», «սարսափելի է նայել», «ինչու նայեմ» խոսքերը կարող են հանգեցնել տեսողության հետ կապված խնդիրների։
«Կատաղում եմ», «նյարդայնանում եմ», «ցնցվում եմ», «համբերությունս սպառված է» առաջացնում են դեպրեսիա: Մեզ թվում է, թե օգտագործում ենք ընդարձակ փոխաբերական բառեր /метафора/, բայց նրանք քողարկված են և ունեն թաքնված իմաստ: Անկախ նրանից, թե ում ես հասցեագրում այդ արտահայտությունները, միևնույն է, դա վերադառնում է քեզ։ Ազատվեք քայքայիչ բառերից։
Լյարդի եւ լեղապարկի հիվանդությամբ տառապողները պետք է ուշադրություն դարձնեն և հանեն իրենց բառապաշարից «կյանքը մեղր չի կարծես», «կյանքն առանց շաքարի», «դառն է ինձ համար» արտահայտությունները։
«Փակել թթվածինը», «թքած ունեմ», «գտնել մի ելք» /найти отдушину/ արտահայտությունները հրահրում են թոքերի հիվանդությունների։
«Ջարդել գլուխները», «գլուխը տալ պատին», «գլուխս ցավում է ինչոր բանից» խոսքերն առաջացնում են գլխացավ։
Նյութը պատրաստեց 1or.am-ը