ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան կազմակերպությունը կասկածի տակ է դնում Փաշինյանի խոսքերը․ Հայաստանում կոռուպցիան խորանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»,- ասում էր Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսին։ «Հայաստանում առկա են ակնհայտ բացասական միտումներ և խնդրահարույց դրսևորումներ, որոնք կասկածի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, իսկ երբեմն նույնիսկ քաղաքական կամքը»,- «սորոսական» ամենահայտանի կազմակերպություններից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է այս արձանագրում արել երեկ՝ ծաղրելով Փաշինյանի խոսքերը։

Մինչ փաշինյանական վարչախումբը տարատեսակ անհեթեթ և իրականությունից կտրված հայտարարություններ է անում՝ փորձելով խաբել հանրությանը, անգամ նրա ամենամերձ կառույցներն ու իրավապաշտպաններն են ստիպված լինում արձանագրել վարչախմբի սուտը։ Ըստ ԹԻՀԿ-ի, կոռուպցիային առնչվող ներկայիս մարտահրավերներն են իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման մեխանիզմների թերացումը, իրավապահ և դատական մարմինների ձևավորման ու բարեվարքության խնդիրները, կասկածելի կենսագրությամբ անձանց բարձր պաշտոնների նշանակումները և հովանավորչության դրսևորումները, խնդրահարույց պետական գնումները և այլն։

Այս խնդիրները ներկայումս դրվագային են, սակայն դրանք արագորեն կարող են ամրապնդվել և ձևավորել պետության զավթման մի նոր համակարգ, ինչն անթույլատրելի է։ Կազմակերպությունը նոյեմբերին հանրային կարծիքի ուսումնասիրություն է արել, համադրել 2019թ․ ուսումնասիրությունների հետ և պարզել առկա խայտառակ վիճակը։

Այսպես, «դատարանները և դատախազությունը մեծապես կոռումպացված են» պատասխանների քանակը 12%-ից աճել է 32.5%, «վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն» կարծողների թիվը 75%-ից իջել է 34%-ի, «կաշառքի դեպքերի հաճախականությունը նվազել է» պատասխանողների թիվը 91%-ից իջել է 66.5%-ի, «կաշառքի չափերը նվազել են» կարծողների թիվը 82.4%-ից իջել է մինչև 42%։

Թեև «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը հայտարարության վերջում եզրակացնում է, թե Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում և շուտափույթ ձեռնարկի գործուն ու արդյունավետ քայլեր, որոնք կօգնեն վերականգնելու հանրային վստահությունը, ակնհայտ է՝ փաշինյանական վարչախմբին դուր է եկել իշխանական կերակրատաշտից անսահմանափակ օգտվելու, պետբյուջեն պարգևավճարների անվան տակ գռփելու, տարբեր օլիգարխներին արտոնություններ տալով սեփական որկորը լցնելու, կարճ ասած՝ ցոփ ու շվայտ ապրելու հնարավորությունը։ Կշարունակեն սեփական ընտրողներին մոլորեցնել կոռուպցիան արմատախիլ անելու, ժողովրդավարությունը բրենդ հռչակելու թեզերով, հընթացս էլ վնասելով երկրին։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular