ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայում կոռուպցիայի գործով ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգիայի ոստիկանությունը մի շարք խուզարկություններից հետո ձերբակալել է Եվրախորհրդարանի ղեկավարությանը մոտ կանգնած առնվազն չորս անձի։ Վերջիններս կասկածվում են կոռուպցիայի եւ Կատարի շահերի օգտին լոբբինգի մեջ՝ կապված այնտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ։ Խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը առգրավել է մոտ 600 հազար եվրո կանխիկ գումար, գրում է Politico-ն։

Բելգիայի դատախազությունը չի նշում ձերբակալվածների անունները, սակայն Le Soir պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ կասկածյալներից մեկը Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Կայլին է՝ հունական PASOK Սոցիալիստական կուսակցության անդամ: Հունական մամուլն արդեն հրապարակել է PASOK-ի հայտարարությունը՝ Կայլիին կուսակցությունից հեռացնելու մասին։ 

Ավելի վաղ Կատարի աշխատանքի նախարարի հետ հանդիպման ժամանակ Եվա Կայլին Կատարն անվանել է «առաջավոր երկիր աշխատավորների իրավունքների առումով»՝ չնայած միջազգային ատյանների բազմաթիվ հայտարարություններին առ այն, որ Կատարում օլիմպիական օբյեկտների շինարարության ժամանակ աշխատողների իրավունքների խախտումներ են գրանցվել։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինին եւ Իտալիայից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Պիեռ Անտոնիո Պանցերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular