ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ խորհուրդը համաձայնեցրել է Կիևին 18 միլիարդ եվրո վարկ տրամադրելու փաստաթղթերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության խորհրդի անդամներին հաջողվել է համաձայնեցնել փաստաթղթերի փաթեթը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հաջորդ տարի Կիեւը կարողանա 18 միլիարդ եվրոյի չափով վարկային աջակցություն ստանալ։ Համապատասխան մամուլի հաղորդագրությունը տեղադրված է ԵՄ օրենսդիր մարմնի կայքում։

Խորհրդի հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ այդ կարճաժամկետ վարկային օգնությունը նախատեսված է Ուկրաինայի անհետաձգելի կարիքները ֆինանսավորելու, նրա կարեւոր ենթակառուցվածքները վերականգնելու եւ երկրի եվրոպական ինտեգրման ճանապարհին սկզբնական աջակցության համար:

«Վարկի գումարը, որն Ուկրաինային կտրամադրվի 2023 թվականին, կկազմի 18 միլիարդ եվրո, վարկերը կունենան 10-ամյա արտոնյալ ժամկետ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Այնտեղ նաեւ հստակեցվում է, որ Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ կկարողանա ընդունել փաստաթղթերի այս փաթեթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular