ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերբիան Կոսովոյում անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ հարցում կուղարկի․ Վուչիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը հարցում կուղարկի KFOR միջազգային առաքելությանը Կոսովոյի և Մետոհիայի տարածքում անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն։ Նրա խոսքերը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր պայմանավորվեցինք մի տեքստի շուրջ, որով, համաձայն ՄԱԿ-ի 1244-րդ բանաձեւի, մենք հարցում կուղարկենք KFORA-ի հրամանատարին՝ ապահովելու Սերբիայի Հանրապետության բանակի և ոստիկանության ներկայացուցիչների տեղակայումը Կոսովոյի և Մետոհիայի տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին համապատասխան»,- ասել է Վուչիչը։

Սերբիայի ղեկավարի խոսքով՝ կառավարության որոշումը, համաձայնեցնելով նրա նախագահ Անա Բռնաբիչի հետ, կընդունվի դեկտեմբերի 12-ին կամ 13-ին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դեկտեմբերի 9-ին Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի ֆոնին հրատապ բանակցություններ է վարել երկրի պաշտպանության նախարարի, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular