Եվրոպական մայրցամաքում ցուրտը վտանգ է ստեղծել էներգետիկ համակարգերի համար․ Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական մայրցամաքում ցուրտը կսկսի ճնշում գործադրել էներգակիրների մատակարարումների վրա: Եղանակային պայմաններից է կախված, թե արդյոք Եվրոպան կդիմանա ձմռանը առանց էլեկտրաէներգիայի անջատումների, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Մեղմ աշունը նվազեցրել է գազի օգտագործումը եւ օգնել է համալրել պահեստարանները՝ թուլացնելով գազի հնարավոր դեֆիցիտի հետ կապված մտավախությունները՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով, սակայն այժմ խնդիրներ են սկսվում ցրտելու հետ կապված, գրում է գործակալությունը։
Ջեռուցման աճող պահանջարկը եւ բրիտանական, գերմանական ու սկանդինավյան հողմակայաններից մատակարարման անբավարարությունը ցանցերը կզգան ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիական եւ շվեդական միջուկային նավատորմներն են դժվարություններ զգում»,- ասվում է հոդվածում:
The Weather Co-ի կրտսեր օդերեւութաբան Ալեքսանդրա Շերեդի կարծիքով՝ ջեռուցման պահանջարկը կավելանա ավելի ցուրտ պայմանների պատճառով, քանի որ դրանք կպահպանվեն դեկտեմբերի մեծ մասի ընթացքում։
Գերմանիայի ցանցային կարգավորող BNetzA-ն դեկտեմբերի 9-ին տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին կոչ է արել կրճատել ջեռուցումը՝ վառելիքը խնայելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
«Մտահոգիչ է, որ անբարենպաստ պայմանները ուղեկցում են Շվեդիայում էներգետիկ ճգնաժամի սրմանը, երբ երկրի ամենամեծ միջուկային ռեակտորի խափանումը մեծացնում է անջատումների իրական վտանգը: Սա նշանակում է, որ երկիրը հույսը պետք է դնի Նորվեգիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից էլեկտրաէներգիայի ներկրման վրա,որպեսզի ապահովի դրա բավարար ծավալը»,- զգուշացնում է գործակալությունը։
Bloomberg-ի տվյալներով՝ Եվրոպայում եղանակային այլ սպառնալիքներ կան էներգետիկ համակարգի համար։ Հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայում հողմային էներգիան կհասնի նվազագույնի, դա արդեն հանգեցրել է կարճաժամկետ էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը։