ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սադրանքը ձախողվեց․ Ո՞ւմ է մեղադրում թշնամական կողմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը երեկ հերթական չհաջողված սադրանքն է իրականացրել, որից հետո մեղադրանքներ է հղել պետնախարարի Ռուբեն Վարդանյանի և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հասցեին։

Ադրբեջանցի «բնապահպանները» նախապես գրություն էին ուղարկել խաղաղապահ զորակազմին, իբր ցանկանում են դիտարկում անցկացնել Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում, երեկ էլ մեծ խմբով ժամանել էին հանքի մոտ։

Խաղաղապահները հայտարարել են, թե մեկանգամյա տեսողական այց են թույլատրել, սակայն Արցախի իշխանությունները հայտարարել են, թե առաջարկված ծրագիրը նախապես համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Սադրանքի ձախողումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ոռնոց են բարձրացրել, պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրել սադրանք անելու մեջ։ «Ադրբեջանական կողմը հրաժարվել է Վարդանյանի հետ ցանկացած շփումից, ինչի հույսն ունեին նրան։ Հերթական անգամ տեսնում ենք Մոսկվայի էմիսարի և նրա խամաճիկ գեներալի կողմից նպատակային սրման փորձ»,- գրել են թշնամական ԶԼՄ-ները։

Բնական է, որ Ադրբեջանն իր իսկ սադրանքի ձախողման համար մեղավոր է փնտրելու, և սլաքներն ուղղում է հենց պետնախարարի ուղղությամբ։ Նրա աշխատանքի շնորհիվ է, որ Արցախում իրավաբանների բավական ուժեղ թիմ է աշխատում, բարձրացնում Արցախի սուբյեկտայնությունը, նաև իրավական մեթոդներով զրոյացնում թշնամու ջանքերը։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular