ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը սադրում է հայաստանյան ընդդիմությանը և պատրաստվում նոր ընտրությունների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը սադրում է հայաստանյան ընդդիմությանը և պատրաստվում նոր ընտրությունների։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գրեթե չէր համարձակվում միայնակ հայտնվել Երևանի փողոցներում, երեկ կնոջ հետ թևանցուկ քայլել է Երևանում՝ ընդ որում առանց անվտանգության աշխատակիցների։ Փողոցում բարևել ոստիկաններին, լսել նրանց զեկույցները և կարճ ժամանակով շրջել, իսկ լուսանկարներն ու տեսանյութերը տարածել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։

Փաշինյանը, որը ժամանակին փողոցի կուռքն էր, 44-օրյա պատերազմից հետո վախենում էր դուրս գալ փողոց, քանի որ կարող էր արժանանալ հանրության հայհոյանքին։ Այնպես չէ, որ այժմ իրավիճակը փոխվել է հօգուտ Փաշինյանի, և հանդիպողների մի զգալի մասը Փաշինյանին չի հիշեցնելու թե ո՞վ է նա իրականում։ Խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։ Խորհրդարանական ընդդիմության ձախողումից, ընդդիմադիր խմբակցությունների պառակտումից հետո, Փաշինյանը այժմ էլ մտադիր է գնալ նոր ընտրությունների և, օգտվելով քաղաքական դաշտի ծանր վիճակից, ամրագրել սեփական հաղթանակը վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Ուստի և դրա համար ընտրել է իր համար ամենահոգեհարազատ տարբերակը, սադրում է և փորձում ցույց տալ, թե իր դիրքերը բավական ամուր են։

Հարկ է արձանագրել, որ այս առումով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հավասար որևէ մեկը չկա Հայաստանում, որը կկարողանա նույնկերպ օգտագործել քաղաքական իրավիճակը և ազդել ամբոխի հույզերի վրա, ինչը, իհարկե, ցավալի հանգամանք է, սակայն փաստ է։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքային բոլոր կառույցներին, համայնքապետերին և խորհրդակցական խմբակցությանը հանձնարարվել է պատրաստվել հնարավոր զարգացումներին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանից ստացած ապտակները, Փաշինյանը ցանկանում է ռուսական իշխանություններին ցույց տալ, թե հենց ինքն է վերահսկում իրավիճակը Հայաստանում և որևէ ընդդիմադիր ուժ ի վիճակի չէ իր ձեռքից խլել իշխանությունը։

Ցավալիորեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին չհաջողվեց այդպես էլ դառնալ լուրջ քաղաքական ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, բայց այժմ էլ Փաշինյանը փորձում է լիովին ջախջախել նրանց և կրկին գրավել Ազգային ժողովը՝ այս անգամ խորհրդարան տանելով իր խամաճիկ փսևդո-ընդդիմադիր քաղաքական միավորներին։


Արմենուհի Հովակիմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular