Մանրամասներ՝ Շիրակի մարզում «չոր նավահանգստի» կամ արդյունաբերական պարկի կառուցման մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը:
«Չոր նավահանգիստի» վերաբերյալ նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Խնդրում ենք ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնելով Ձեր առաջարկները e-draft համակարգում, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։