ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի խնդիրների լուծման բանալին Երևանո՞ւմ է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում։ Լեփ-լեցուն դահլիճներում հանդիպումներ, հոտնկայս ծափահարություններ, բանականաբար՝ ավելի շատ ուղղված Արցախի պայքարին եւ արցախահայության տոկունությանը։ Հանդիպումներ Ֆրանսիայի պետական, օրենսդիր բարձր շրջանակների հետ, մասնավորապես Իլ դը Ֆրանս շրջանի նախագահը, Փարիզի քաղաքապետն ընդունել են չճանաչված հայկական պետության ղեկավարին։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան կատարած այցի ժամանակ չարժանացավ Փաշինյանի ընդունելությանը՝ միայն այն պատճառով, որ նրան ուղեկցում էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է։

Արայիկ Հարությունյանի եւ արցախյան պատվիրակության հանդիպումների կազմակերպման հարցում ֆրանսահայ համայնքը եւ հատկապես ՀՅԴ-ն մեծ մասնակցություն են ունեցել, եւ կարելի է ասել, այդ մակարդակն ապահովվել է հենց նրանց շնորհիվ։

Մենք տեղեկացանք, որ դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը վերադարձել է Հայաստան, սակայն Արցախի նախագահը դեռ չի մեկնել Արցախ։ Գուցե պատճառը ճանապարհն է, իսկ գուցե Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանում է, եւ մնացել է, որպեսզի հանդիպի Փաշինյանի հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular