ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական աճը պետք է լինի 25-26 տոկոս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճը միջինը 10 տոկոս է, բայց առաջնահերթ ապրանքների մասով աճը շատ ավելի բարձր է, և ամենևին տասը տոկոս չէ: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Խոսքը հացի, հացամթերքի, կարագի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին է, որոնց գնաճից մարդիկ էականորեն տուժում են:

Հիվանդանոցներում շատ մեծ քանակով հիվանդների առկայությունը ցուցիչն է նրա, որ մենք նաև առողջապահական խնդիրներ ունենք: Պատճառներից մեկն աղքատությունն է, ինչը թույլ չի տալիս մարդկանց նորմալ սնվել, բուժվել և առողջ լինել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Մակարյանը՝ հավելելով, որ գնաճի հետևանքով աղքատությունը մեզ մոտ աճելու միտումներ ունի:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ մյուս տարի Հայաստանը կարող է հասնել նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին, ավելին՝ անցնել այդ ցուցանիշից: «Բայց Հայաստանի տնտեսական աճը պետք է լինի 25-26 տոկոս, արձանագրված 14 տոկոսը, առավել ևս 7 տոկոսը քիչ է մեզ համար»,- նշեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular