ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխող համակարգում վերադասավորումները երեկ մեկնարկել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխող համակարգում վերադասավորումները երեկ մեկնարկել են։ Ինչպես և կանխատեսել էինք ավելի վաղ մի շարք նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ լքելու են իրենց պաշտոնները։

Երեկ արդեն առաջին ծիծեռնակները դարձան ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Եթե Դումանյանի դեպքում ամեն ինչ հասկանալի է, նա պարզապես տապալել է կրթական համակարգը և չի կարողանում նույնիսկ լեզու գտնել սեփական տեղակալների հետ, ապա Համբարձում Մաթևոսյանի պարագայում փոքր ինչ այլ է։

Դումանյանի փոխարեն նախարարի պաշտոնում կնշանակվի Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, նրան արդեն երեկ Նիկոլ Փաշինյանն ազատել է փոխնախարարի պշտոնից, և ամենայն հավանականությամբ հենց նա էլ կնշանակվի նախարարի պաշտոնում։

Համբարձում Մաթևոսյանը, հիշեցնենք, ՔՊ վարչության կազմից դուրս մնաց, երբ պարզվեց, որ նրա օգտին ընտրակեղծիքներ են արվել։ Մաթևոսյանը փոխվարչապետի պաշտոնում նշանակվել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անմիջական աջակցությամբ և սեփական լիազորությունները իրացնելու փոխարեն դարձել էր Պապիկյանի կցորդը, իսկ ՔՊ վարչության ընտրությունների խայտառակությունից հետո Փաշինյանը փորձում է նվազեցնել Պապիկյանի ազդեցությունը և կառավարման համակարգից հեռացնել նրա մտերիմներին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու Համբարձում Մաթևոսյանին, թեև լրատվամիջոցներում շրջանառվում են մի քանի ազդեցիկ ՔՊ-ականների անուններ, սակայն մեր աղբյուրն ավելի հավանական է համարում, որ այդ պաշտոնին կնշանակվի բոլորովին այլ մարդ, ոչ կուսակցության անդամ։

Առաջիկայում փոփոխություններն ու պաշտոնանկությունները շարունակվելու են։ Պապիկյանի կադրերից ազատվելու շրջանակներում պաշտոնի իջեցում է ստանալու Գնել Սանոսյանը։ Նրան կնշանակեն Կառավարությանն առընթեր որևէ կոմիտեի տնօրեն։ Իսկ Տարածքային կառավարման նախարարությունը բաժին կհասնի գործող ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանին կամ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։

Նրանցից մեկնումեկին կնշանակեն Տարածքային կառավարման նախարար, իսկ մյուսին՝ ՆԳ նախարարի պաշտոնում։ Այս ամենում կբերի միայն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի բախտը։ Թեև խոսակցություններ կան, որ այդ պաշտոնին նշանակելու են Գնել Սանոսյանին, սակայն նա առայժմ կշարունակի պաշտոնավարել, մինչև այլ՝ համեմատաբար հարմար մեկին գտնեն Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակելու համար։

Մի շարք այլ նախարարներ ևս հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Փաշինյանը կտրուկ որոշել է լուրջ փոփոխություններ իրականացնել՝ թե՛ ամրապնդելով սեփական իշխանությունը և թե՛ հանրությանը համոզելով իբր լուրջ բարեփոխումներ է իրականցնում։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular