«Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար». Հայաստանից ապաստան խնդրած Շահին Միրզոև
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը.
25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին մասնակցում է նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, ով օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:
Իր ելույթում Միրզոևը նշեց.
«Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ Ադրբեջանում, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։
Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում:
Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել»։