ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար պայքարը սրվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունը ողջ թափով լծվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքին և այս պայմաններում ավելի են ակտիվացել խոսակցությունները, թե ով է նշանակվելու նախարարի պաշտոնում։

Ի սկզբանե տևական ժամանակ շրջանառվում էր ընդամենը 2 անուն՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի և ԱԻՆ նախարար արմեն Փամբուխչյանի։ Նրանք երկուսն էլ ՔՊ վարչության անդամներ են և չափազանց մտերիմ հարաբերություններ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հենց դա է պատճառը, որ գրեթե կասկած չէր հարուցվում, որ նրանց են նշանակելու, մինչդեռ Ներքին գործերի նախարար դառնալու բուռն ցանկություն ունի ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ամեն ինչ անում է, այդ թվում նաև տարատեսակ լրատվամիջոցների օգնությամբ տեղեկություններ շրջանառելով, թե Փաշինյանը հենց իրեն է խոստացել Ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Ղազարյանը կտրականապես չի ցանկանում աշխատել ՆԳՆ փոխնախարար- ոստիկանապետի պաշտոնում և դա համարում է իր համար պաշտոնի իջեցում։ Թեև ՆԳՆ ոստիկանության գծով փոխնախարարն է իրականացնելու նույն գործառույթները ինչն այսօր իրականացնում է ոստիկանապետը։

Բանն այն է, որ ոստիկանությունում ոստիկանապետին դիմում են ոչ թե «պարոն ոստիկանապետ», այլ «պարոն նախարար» դիմելաձևով։ Այդ ավանդույթը ներդրել է Վլադիմիր Գասպարյանը և այն ինքնաբերաբար շարունակում են նաև նրան հաջորդող ոստիկանապետերի վրա, ուստի և Ղազարյանը չի ցանկանում, որ «պարոն նախարարից» հետո հանկարծ «պարոն փոխնախարար» դառնա։

Տարօրինակ կերպով սկսել է շրջանառվել նաև ևս մեկ «թեկնածուի» անուն։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը մեծ ախորժակ ունի և ցանկանում է դառնալ ՆԳՆ նախարար, ընդ որում ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատրյանը դրա համար օգտագործում է նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցների աջակցությունը, նրանց միջոցով տեղեկություններ տարածում թե Փաշինյանն իրեն է խոստացել այդ պաշտոնը իր լավ աշխատանքի համար։

Ի դեպ այս տեղեկությունը Քաղպայմանագրում ընդունել են ծիծաղով, Խաչատրյանը ընդամենը Անդրանիկ Քոչարյանի կցորդն է և Ազգային ժողովում զբաղված է բացառապես նրա հանձնարարությունները կատարելով և քաղպայմանագրում զրոյական ազդեցություն ունի։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular