Միջադեպ ադրբեջանա-վրացական սահմանին. տղամարդը կրակ է բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍալախլը Սամուխի գյուղի շրջանում սահմանապահ ծառայության տարածքում զինված տղամարդու են նկատել, որը փորձել է խախտել պետական սահմանը: Ըստ Haqqin.az-ի՝ այս մասինն հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժինը:
Սահմանախախտը չի ենթարկվել սահմանապահների օրինական պահանջներին եւ, զինված դիմադրություն ցույց տալով, փորձել է փախուստի դիմել:
Սահմանապահները զենք են կիրառել՝ վիրավորելով սահմանախախտին: Նա ձերբակալված է:
Պարզվել է, որ նա նույն գյուղի բնակիչ Մուհամմադ Իսաօղլու Ղարաեւն է (ծնված 1966 թ.):