ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր առած գազի մեջ հայի արյուն կա, հայի թասիբ կա. Արմեն Աշոտյանը՝ ԵՄ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այստեղ մենք հավաքվել ենք մի քանի նպտակով. Գերնպատակը այս սրիկային իր կաբինետից հեռացնելն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Կառավարության շենքի դիմաց «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այդ նպատակին հասնելու համար այս պահին 4 օրհասական խնդիր պետք է լուծենք, որովհետեւ չենք կարող անտարբեր մնալ մեր 120 հազար  հայրենակիցների հանդեպ:

Խնդիր համար մեկ, թե ինչու ենք հավաքվել, որ արցախահայությունն զգա, որ մենակ չի, որ արցախահայությունը ձեզ տեսնի ու տաքանա: Կապացուցենք, որ մենակ չի: Երկրորդը, մենք այստեղ ենք, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ մեր ձեռքերը Արցախից չենք լվացել: Ախր ո՞նց կարող է հայ ազգը դառնալ աշխարհի ամենաանթասիբ ազգը: Վերջերս երբ Կոսովոյում սերբերին ճնշում էին, Բելգրադի փողոցները լի էին մարդկանցով, ծխով, պայքարով, կոչերով, միթե մենք սերբերից պակաս թասիբ ունենք»,-ասաց Աշոտյանը:

«Թող միջազգային հանրությունը տեսնի, որ անկախ նրանից, թե Նիկոլը, այլ անթասիբ սրիկաներ, ինչեր են խոսում տարբեր մայրաքաղաքներում, պետք է տեսնեն, որ հայերը ձեռքերը չեն լվացել Արցախից: Սփյուռքի մեր հայրենակիցներ, հիմա ձեր բեմ դուրս գալու ժամանակն է, ձեր քաղաքական իշխանությունների միջոցով օգնել Արցախին պայքարելու եւ դիմակայելու: Նոր տարվա բացիկների փոխարեն նամակներով ողողեք ձեր պատգամավորների, նախարարների փոստարկղերը: Փակեք ճանապարհները, մայրուղիները, ինչպես փակում էինք 44-օրյայի ժամանակ: Սփյուռք, Արցախը քո կարիքն ունի:

Եվ 4-րդը, էս սրիկաներն ասում են՝  ստեղծված իրավիճակում Հայաստանն անելիք չունի, դա Արցախի ու Ռուսաստանի  խնդիրն է: Մենք այստեղ ենք, որ ճնշենք այս մարդուն, այստեղ ենք, որ ասենք՝ դու անելիք ունես, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դու ես ստորագրել, դու ես վիզ առել Արցախի ժողովրդի անունից»,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահներին իրենց ծառայության համար. «Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա եւ դրա համար քաղաքական որոշման կարիքը կա: Պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի այդպիսի քաղաքական որոշում:

ԵՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհակալ ենք, երեկ հասցեական էիք, բայց դուք էլ լավ գիտեք, որ ձեր հայտարարություններով, ձեր թղթերով Արցախում օջախ չեն կարող վառել, տները տաքացնել: Մենք ձեզնից հայտարարություններ չենք ակնկալում: Էն գազը, որ Ադրբեջանից առնում եք ու ձեր տներում տաքանում եք, նմանատիպ գազից Արցախը զրկված է: Ձեր առած գազի մեջ հայի արյուն կա, հայի թասիբ կա, ձեր գազի մեջ անբարոյականություն է վառվում, երկակի ստանդարտներն ու ցինիկությունն է վառվում:

ԱՄՆ հարգելի գործընկերներ, մենք գիտենք, որ դուք գիտեք, որ Ալիեւն օլիգարխ է, դիկտատորին կարո՞ղ եք պատժել, սանկցիա կիրառել: Արեք դա, որովհետեւ դա ձեզ է պետք»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular