ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպան կարցնում է իր «ամենաարևելյան սահմանը»»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Iarex.ru–ն գրում է, որ երբ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ Բրյուսելում հայտարարվեց ԵՄ խորհրդի նիստի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման մասին՝ շատ հարցեր ծագեցին։

Անմիջապես հիշենք, որ Արևելյան գործընկերությունը ստեղծվել է 2009 թվականին և ուղղված էր ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը վեց երկրների հետ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Վերջին երեքը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր են ստորագրել և դեռևս ԵՄ-ին անդամակցելու ցանկություն են ցուցաբերում: 

Մինսկը հայտարարել է Արևելյան գործընկերությունից դուրս գալու մասին, Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ձևաչափին առանց ԵՄ-ին միանալու նպատակի։ Բայց Վրաստանը նույնպես կորցրել է նման հեռանկարը։ Հետևաբար, հարցերը վերաբերում էին նրան, որ Արևելյան գործընկերությունն այլևս չէր ընկալվում նույնիսկ որպես տարածաշրջանային համագործակցության գործիք։

Ուստի, ինչպես Բորելն է ասել, գագաթնաժողովում գլխավորը «այդ կառույցի ապագան որոշելն էր»։ Առանց որի, հայտարարված դիրքորոշումները, ինչպիսիք են «տարածաշրջանում կայունության և բարգավաճման ամրապնդումը, օրենքի գերակայության և բարեփոխումների խթանումը, ուկրաինական ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը», կորցնում են ամեն իմաստ: Բացի այդ, Արևելյան գործընկերությունն ինքնին, պարզվեց, բաժանվել է երկու խմբի՝ ԵՄ–ի թեկնածու Մոլդովան և Ուկրաինան և Վրաստանը,  Ադրբեջանը և Հայաստանը:

Իսկ այդ խմբերի միջև, ըստ նույն Բորելի, խնդիր է առաջացել «վերանայել հարաբերությունների ողջ հայեցակարգը»։ Բանն այն է, որ Մոլդովան և Ուկրաինան, առաջ շարժվելով Արևելյան գործընկերության անդամների եվրաինտեգրման ճանապարհով, սկսել են կոչ անել ԵՄ-ին լրացնել քաղաքականությունը նոր ասպեկտներով կապված անվտանգության ոլորտի և ներքին եվրոպական շուկայի հետ հետագա ինտեգրման հետ։

Արևելյան գործընկերության երկրորդ խումբը զրկված է նման հեռանկարից։ Այսինքն տեղի է ունեցել այն, ինչի մասին դեռ 2016 թվականի սկզբին զգուշացրել էր այն ժամանակվա Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, ով քաջատեղյակ էր հետխորհրդային տարածքի խնդիրներին։ Նա ասել էր, որ «Արևելյան գործընկերությունը» Անդրկովկասում կտապալվի, քանի որ Բրյուսելում վաղուց մշակված ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները պատրանքներ են:

Նրա կարծիքով սխալ էր, որ Անդրկովկասը հայտարարվել էր «Եվրոպայի ամենաարևելյան սահմանը», նա զգուշացրել էր, որ Բրյուսելը երբեք չի կարողանա այդ տարածաշրջանում ստեղծել «Արևելյան գործընկերության անդամներից կազմված բուֆերային հակառուսական գոտի»։ Ինչպես նշել է Վաշչիկովսկին, ի վերջո «Եվրոպան ստիպված կլինի թանկ գին վճարել»։

Խոսքը Անդրկովկասի երկրների եվրակենտրոն քաղաքական և աշխարհաքաղաքական նկրտումների փլուզման մասին էր, քանի որ նրանք հանկարծ սկսեցին գիտակցել, որ վերստեղծվում է հին պատմական մատրիցան՝ մնալ անհեռանկար ավանդական կենտրոնում Եվրոպայի և Ասիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Արդյունքում Եվրոպան կորցրել է իր արտաքին քաղաքականության ամենակարևոր գործիքը՝ «բլիթը», ի դեմս տարածաշրջանի երկրների անդամակցության հեռանկարի։ Ուստի, իրավիճակը փոխելու համար Բրյուսելը ստիպված էր Անդրկովկասի երկրներին առաջարկել ինչ որ նոր ռազմավարական նախագիծ, որին ԵՄ-ն պատրաստ չէր, և որն ակնհայտ դարձավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների գագաթնաժողովում։

Պատահական չէ, որ կողմերը ձեռնպահ մնացին թե՛ լայն մեկնաբանություններից, թե՛ դրա արդյունքներից, իսկ հետո նաև ընդհանուր փաստաթղթի ստորագրումից։ Կան նաև իմիջի լուրջ կորուստներ կապված Բաքվի, Երևանի և Թբիլիսիի Բրյուսելից հեռավորություն պահպանելու հետ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական առճակատմանը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի պատճառով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրներին:

Այդ ոլորտներում ԵՄ-ն չի կարող նորարարական բան առաջարկել կարգավորման հստակ հեռանկար կառուցելու անհնարիության պատճառով։ Հնչում են կոնկրետ քաղաքական նշանակություն չունեցող հայտարարություններ, որոնք, ի դեպ, չարաշահում են այն պաշտոնյաները, ովքեր տարբեր զեկույցներ են պատրաստել գնահատելով իրադրությունը և առաջարկներ ներկայացրել Արևելյան գործընկերության համար, բայց դրանք կապ չունեն կոնկրետ քաղաքական պրակտիկայի հետ։

Խնդիրներ կան նաև Անդրկովկասի պետությունները ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելով Արևելյան գործընկերության ծրագրի աշխատանքում։ Դա չի ստացվում, մանավանդ, որ Բաքուն, Երևանն ու Թբիլիսին մնում են հավասար թիրախներ Բրյուսելի համար, թեև Ֆրանսիան ավելի շատ քաղաքական համակրանք է ցուցաբերում Վրաստանի և Հայաստանի նկատմամբ։

Բայց իրականում ԵՄ-ն փորձում է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, հետևաբար աշխատում է ապակայունացման ուղղությամբ: Բայց նա ուղղակի չի կարող կողմերից որևէ մեկին ընտրել և սկսել նրան քաշել իր վրա, քանի որ մյուս կողմը անմիջապես կամրապնդի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Այլ բան է այն, որ Անդրկովկասի երկրները փորձում են հավասարակշռել Մոսկվայի և Բրյուսելի միջև և շարունակում են պաշտոնապես աջակցել Արևելյան գործընկերության ձևաչափին։ Բայց դա երկար չի աշխատի, քանի որ եվրոպացիների տրամադրվածությունը տարածաշրջանում Ռուսաստանի հետ կոշտ առճակատման մեջ է: Վաղ թե ուշ Բաքվին, Թբիլիսիին և Երևանին կարող է ընտրություն տրվել թե ո՞ւմ հետ են՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի։

Հարկ է հիշեցնել, որ Անդրկովկասի հանրապետությունները Մոսկվայի հետ արդեն զարգացած  տնտեսական գործընկերության ունեն, Հայաստանը գտնվում է նույնիսկ տնտեսական ինտեգրման երկրորդ փուլում և պատասխանն ինքնին պարզ է։ Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերությանը, ապա այն ճգնաժամի մեջ է, և նրա օրերը հաշված են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular