ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների քննադատից՝ փոխմարզպետ. ինչով է հայտնի Նարե Ղազարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարե Ղազարյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի տեղակալ: Նորանշանակ փոխմարզպետը նախկինում եղել է Կապանի շրջանի Շիկահող գյուղի համայնքապետը, պաշտոնավարել է 2016 թվականից։ Նա Շիկահողի առաջին կին համայնքապետն է եղել, 26 տարեկանից զբաղեցրել է այդ պաշտոնը։

Պատերազմից հետո Շիկահողն այն բնակավայրերից մեկն է, որը դարձել է Ադրբեջանի հետ սահմանակից, և պատահական չէ, որ Նարե Ղազարյանը, որպես համայնքի ղեկավար, պարբերաբար հայտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Ի սկզբանե նա, կարծես, ընդդիմադիր հայացքներ ուներ. 2020 թվականին Ղազարյանը մի խումբ գյուղացիների հետ ճանապարհ էր փակել և իշխանությունից պահանջում էր զորք ուղարկել՝ գյուղի անվտանգությունն ապահովելու համար։

Նա հայտարարում էր, որ գյուղացիները միայնակ չեն կարողանում գյուղը պահել, իսկ ադրբեջանական ուժերը այն բարձունքների վրա են, որոնք ունեն կենսական նշանակություն։

Իսկ ահա մեկ տարի անց արդեն  Նարե Ղազարյանի կյանքում իրավիճակ փոխվեց։ Երբ 2021-ին նա լրագրողների հետ զրուցում էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա արդբեջանական մաքսակետի տեղակայման մասին և արձագանքում իրենց գյուղի շրջափակման լուրերին, համառորեն պնդում էր, որ որևէ խնդիր չկա:

Սյունիքի մարզպետին թեեւ հաջողվել էր Փաշինյանին համոզել ու Ղազարյանին փոխմարզպետի պաշտոնում նշանակել, այնուամենայնիվ, ՔՊ-ի՝ Սյունիքի ակտիվն այդ նշանակման հետ որեւէ կերպ չի հարմարվում: Ըստ մեր լուրերի՝ ՔՊ-ականները պատրաստվում են ներկուսակցական ստորագրահավաք սկսել՝ ոչ միայն ընդդեմ Ղազարյանի, այլեւ ընդդեմ մարզպետ Ղուկասյանի:

Իսկ Ղազարյանը այս ընթացքում հասցրել է նաև սկանդալի կենտրոնում հայտնվել՝ կապված Մեղրիի ԲԿ-ի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:  ԲԿ տնօրենի ամուսինը ԶԼՄ-ին տված հարցազրույցներում պնդում էր, որ իր կնոջը աշխատանքից ազատելու գործին լծվել է անձամբ փոխմարզպետ Նարե Ղազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular