ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրն» իր ձեռքերն է լվանում Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիրն» իր ձեռքերն է լվանում Արցախից, և մեղադրանքների սլաքը այլևս իր պատգամավորների շուրթերով ուղղում դեպի Ռուսաստան։ Երեկ Ազգային Ժողովը արտահերթ նիստ էր գումարել։ Նախօրեին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության տեքստ էին ներկայացրել, նաև արտահերթ նիստ պահանջել, որպեսզի ընդունեն Լաչինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ներկայացրած հայտարարությունը։

«Քաղաքացիական պայմանագիրն» իր սովորույթի համաձայն վերջին պահին հրաժարվել է աջակցել ընդդիմության ներկայացրած հայտարարությանը և ինքն է արտահերթ նիստ գումարել, այս անգամ սեփական հայտարարությունն ընդունելու համար, ընդ որում, եթե ընդդիմության հայտարարության մեջ հստակ արձանագրվում էր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նաև ընդգծում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը, ապա իշխանության ընդունած հայտարարությունը չափազանց անատամ, անողնաշար մի հայտարարություն էր, որտեղ նշվում էր միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչներ արտահայտությունը։

Փոխարենը ամբիոնի մոտ հայտնված քպ-ականները հիմնականում մեղադրանքի սլաքները ուղղում էին Ռուսատանի դեմ։ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է Հայատանին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ և ադրբեջանցիների ձեռքով նվաճել Հայաստանը։

Իհարկե Ալեն Սիմոնյանը վերջում փորձեց սվաղել այս հակառուսական ալիքը՝ գիտակցելով, թե ուր կարող է տանել ՔՊ-ականների անսանձ եռանդը և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Ընդդիմությունն էլ իհարկե չմասնակցեց Ազգային ժողովի նիստին, փոխարենը բազմամարդ ակցիա էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որին նույնիսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է մաասնակցել։

Փաստն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում են Արցախի հարցը իրենց վրայից նետելու, պատասխանատվությունն ամբողջությամբ ռուսական կողմի վրա բարդելու համար և այս հարցում նրանց բավականին օգնում են նաև Արևմտյան պետություններն ու կազմակերպությունները։

Մանան Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular