ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Արևմուտքը ակտիվացնում են իրենց ճնշումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կարող է կայանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել նման հնարավորությունը, նշել, որ հանդիպումը կարող է կայանալ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ էության, Լաչինում ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգում է նաև ռուսական կողմին և ադրբեջանական սադրանքն առաջին հերթին ուղղված է հենց ռուսական կողմի դեմ՝ վարկաբեկելով ռուս խաղաղապահների մանդատը և Հայաստանում տարածվող հակառուսական տրամադրությունների խորապատկերում։

Ռուսական կողմը հրաշալի գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, ուստի և Ալիևին և Փաշինյանին փորձելու են նստեցնել մի սեղանի շուրջ ՝ հասկանալու երկուսի ցանկություններն ու տրամադրությունները իրենց հետագա անելիքները կազմակերպելու ուղղությամբ։

Երեկ էլ հայտնեցինք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամսվա վերջում տարածաշրջանային այց է կատարելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենի այս հանկարծահաս այցը լրջագույն քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։ Այն, որ Ամանորից առաջ Միացյալ Նահանգները տարածաշրջան են ուղարկում Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու իր հիմնական քաղաքական դերակատարներից մեկին, վկայում է Արևմուտքի չափազանց մեծ շահագրգռվածության մասին, առավել ևս, որ Հայաստանում վերջին շրջանում արևմտյան տրամադրությունները բավականին դրական են դարձել։

Իհարկե որևէ պատասխանատվություն չունենալով՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող են թույլ տալ իրենց հասցեական հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ, ո՛չ նրանց խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը, ո՛չ էլ, ընդհակառակը, Արևմուտքը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռքով շագանակներ հանել կրակից։

Ըստ էության՝ Բլինքենի այցով փորձելու են հասկանալ Հայաստանում և Ադրբեջանում տիրող տրամադրությունները, նաև իրենց հետագա անելիքները կառուցելու համար։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular