ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ռուսաստանը կպահպանի մոտեցումները Ղարաբաղում խաղաղապահ առաքելության նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Trmzk.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մոտեցումները, չնայած Ադրբեջանի ճնշմանը, Ռուսաստանի կողմից չեն վերանայվի: Այդ մասին ասել է ասել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։ 


Սիլաևը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է ուժային ճնշում գործադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա, ինչպես նաև բացասական վերաբերմունք է ցուցաբերում Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության նկատմամբ։ Ավելին, դա տեղի է ունենում հաաշվի չառնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ բոլոր գագաթնաժողովների ամփոփիչ հռչակագրերում գրված կետերին, որոնցում բոլոր կողմերը հաստատել են ռուս խաղաղապահների գործունեությունը։


Փորձագետի կարծիքով, Բաքվի նման պահվածքը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության հետ։ «Բոլորը հասկանում են, որ այդ գործողությունը Ռուսաստանից պահանջում է մեծ ջանքեր և ռեսուրսներ։ Միջազգային հարաբերությունների որոշ մասնակիցների թվում է, որ հենց հիմա, երբ Ռուսաստանը շեղված է, պետք է ճնշում գործադրել»,- ասել է Սիլաևը։


«Նրանք, ովքեր ճնշում են գործադրում, հույս ունեն, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կզիջի և կվերանայի իր մոտեցումները խաղաղապահ առաքելության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նման վերանայում հնարավոր է, բայց միևնույն ժամանակ չեմ ակնկալում, որ ճնշումը կդադարի»,- ասել է փորձագետը։


Նա կարծում է, որ Ռուսաստանը բանակցությունների միջոցով կձգտի նվազեցնել սրացման ռիսկերը։ Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են և բավականին ինտենսիվ։ «Բայց հանգամանքներն այնպիսին են, որ ճնշումը, ըստ երևույթին, կշարունակվի, և, ցավոք, Ադրբեջանն այժմ գործնականում փորձարկում է այդ ճնշման սահմանները, մասշտաբներն ու աստիճանը»,- ասել է Սիլաևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular