ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում Ալիեւի եւ Սարգսյանի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո տեղի կունենա Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հունիսի 20-ին Պետերբուրգում պլանավորվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայտնի խնդրի կարգավորման հարցով։ Ենթադրվում է, որ սկզբում Պուտինը առանձին–առանձին կհանդիպի Սարգսյանի եւ Ալիեւի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»,– ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակտիվորեն կփորձի աջակցել կողմերին հակամարտության լուծման գործում։ «Մենք արդեն խաղացել ենք ես կասեի վճռական դեր ընթացող մարտական գործողությունների դադարեցման համար»,– ասել է նախագահի օգնականը։

«Հիմա մենք պատրաստ ենք շարունակել մեր միջնորդ առաքելությունը, բնականաբար, լիովին համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների հետ եւ 2009-2013–ի ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների հիման վրա շարադրված սկզբունքների հիման վրա։ Ռուսական կողմը ամենաշահագրգիռ եւ ակտիվ բանակցությունները կվարի»,– ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդ առաքելությունը ՌԴ–ի, ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների հունով, որոնցում խոսվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ կոչեր են պարունակվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին վիճելի հարցերը լուծել ուժ չկիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի անթույլատրելիության, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։

ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն 1994-ի հրադադարի համաձայնագիրը։ «Հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժ կիրառելուց եւ ձեռնարկել բոլոր միջոցները իրադրության կայունության համար»,– հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular