Թուրքիան 11 բեռնատար զենք է ուղարկել Կոսովո․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի և Հյուսիսային Մակեդոնիայի սահմանին նկատվել է 11 բեռնատար, որոնք Թուրքիայից մոտ 30 միլիոն դոլար արժողությամբ ականանետեր և հրթիռներ են տեղափոխել, հայտնում է սերբական Telegraf.rs տեղեկատվական պորտալը։
Հրատարակությունը նշում է, որ Սերբիայի պետական իշխանությունները այս տեղեկությունը ստացել են ոչ պաշտոնապես՝ փաստաթղթերի ստուգման միջոցով։
«Այս տեղեկությունը ապացույց է, որ այսպես կոչված Կոսովոյի բանակը մեծապես զինված է»,- նշում է թերթը։