ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է Բաքվից Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի կառուցման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքուն սկսում է Ադրբեջանից Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի կառուցումը։ Երկիրը կարող է դառնալ եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ վերականգնվող աղբյուրների կարևոր մատակարար, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Այսօր մենք սկսում ենք Ադրբեջանից Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի կառուցումը։ Մեր երկիրը պատրաստվում է դառնալ Եվրոպա էլեկտրաէներգիայի, հիմնականում կանաչ էներգիայի կարևոր մատակարար»,- ասել է Ալիևը Բուխարեստում լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, Ադրբեջանն ունի անհրաժեշտ էներգետիկ ներուժը Եվրամիության (ԵՄ) երկրներին մատակարարումները մեծացնելու համար։ Խոսքը քամու և արևային էներգիայի մասին է։

«Ադրբեջանի վերականգնվող էներգիայի ներուժը կազմում է ավելի քան 27 ԳՎտ ցամաքային հողմային և արևային էներգիա և 157 ԳՎտ ծովային հողմային էներգիա Կասպից ծովի ադրբեջանական հատվածում», - եզրափակել է Ալիևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular