Իրանում ուրանի հարստացման հզորությունն ավելի քան կրկնապատկվել է երկրի միջուկային ողջ պատմության ընթացքում․ Էսլամի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Իրանում ուրանի հարստացման հզորությունն ավելի քան կրկնապատկվել է երկրի միջուկային արդյունաբերության ողջ պատմության ընթացքում՝ պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողությունների օրենքի շնորհիվ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ԻՌՆԱ-ն։
Իրանի փոխնախագահն իր հերթին Մեջլիսի ռազմավարական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ համապարփակ փաստաթուղթ է պատրաստվել՝ երկրի միջուկային արդյունաբերության զարգացման եւ երկրի ոլորտների մակարդակով տեղական ներուժի ստեղծման վերաբերյալ։
Նրա խոսքով, միջուկային էներգետիկան եւ միջուկային էլեկտրաէներգիայի արտադրությունը կհանգեցնեն խնայողության եւ հանածո ու ոչ վերականգնվող վառելիքների սպառման կրճատման եւ բնապահպանական խնդիրների լուծման։
«Մենք կկարողանանք ապահովել լավ միջուկային ռեսուրսներ, որպեսզի օգնենք այն ոլորտներին, ինչպիսիք են բժշկությունը եւ գյուղատնտեսությունը»,- նշել է նա: