ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանում կոռուպցիոն սկանդալի ԵՄ հետաքննությունը կարող է բացասաբար ազդել գազի մատակարարումների վրա․ Կատար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կատարը հայտարարել է, որ Եվրախորհրդարանում կոռուպցիոն սկանդալի ԵՄ հետաքննությունը կարող է բացասաբար ազդել գազի մատակարարումների եւ Եվրոպայի հետ Դոհայի կապերի վրա։

Կատարցի դիվանագետի տարածած հայտարարության մեջ Բելգիայի իշխանությունները քննադատության են ենթարկվել ոչ ճշգրիտ տեղեկություններ օգտագործելու համար, հայտնում է EuroActive-ը:

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կայլին մեկն է այն չորս անձանցից, որոնց դեմ կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել խուզարկությունների արդյունքում, որոնց ժամանակ առնվազն 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար է հայտնաբերվել: Կասկածներ կան, որ դրանք Կատարից են ստացվել։

 

Սկանդալը ծագել է այն ժամանակ, երբ եվրոպական շատ երկրներ հեղուկ բնական գազի մատակարարման համար դիմում են Կատարին:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հետաքննության շրջանակներում ակնդետ ուշադրության տակ են նաեւ Մարոկկոյի շահերը:

Հայտարարության մեջ ընդգծվում են Բելգիայի հետ «սերտ» հարաբերությունները։ «Մեր երկրները համագործակցել են Covid-19 համավարակի ժամանակ, եւ Կատարը Բելգիա ՀԲԳ-ի կարեւոր մատակարար է»,- ընդգծվում է այնտեղ:

Կատարը կարծում է, որ իրեն անարդարացիորեն են առանձնացրել, քանի որ իր տրամադրությունների վրա ազդել են այլ մեղադրանքներ, որոնք առաջադրվել են Պարսից ծոցի հարուստ պետության դեմ՝ կապված նրա կողմից աշխարհի գավաթի անցկացման հետ:

Վերջին ամիսներին Կատարն արդեն մեկ դիվանագիտական բախում է ունեցել Գերմանիայի հետ: Դոհան կանչել է Գերմանիայի դեսպանին այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարարը կասկածի տակ է դրել Աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու հնարավորությունը՝ օտարերկրյա աշխատողների նկատմամբ նրա վերաբերմունքի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular