ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջաբերական՝ դպրոցներից ռազմահայրենասիրական պարապմունքներն արգելելու մասին. հաստատում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեռեւս փոխնախարար եղած ժամանակ Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ մարզպետարաններին հասցեագրված շրջաբերականը, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել, բավականին մեծ աղմուկ է առաջացրել:

Հիշեցնենք, որ, այդ շրջաբերականի համաձայն, դպրոցներում հետայսու կարող է արգելվել ռազմահայրենասիրական բոլոր տեսակի խմբակների գործունեությունը, քանի որ, ըստ ԿԳՄՍ-ի՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին ու Երեւանի փողքաղաքապետին ուղարկված շրջաբերականի, «դպրոցները պետք է խուսափեն ռազմական օգտագործումից»:

Տիկին Անդրեասյանի անմիջական հրահանգով՝ նախարարության լրատավական ծառայությունը գերատեսչությանը պաշտպանող հրապարակմամբ էր հանդես եկել՝ փորձելով հերքել, թե նման շրջաբերական է եղել: Նախարարությունը, սակայն, դա արել է մանիպուլատիվ երանգով. «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որեւէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել»: «Ժողովուրդ» օրաթերթը չի էլ գրել, թե վերոնշյալ շրջաբերականը հանրակրթական դպրոցներին է ուղարկվել, այլ նշել էինք՝ մարզպետարաններին, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին է հասցեագրվել:

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ նախարարության կողմից տարածված, այսպես ասած, «պարզաբանումը» ոչ այլ ինչ է, քան աղմուկից հետո իրավիճակը մեղամցնելու փորձ: Ինչ վերաբերում է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության հետ կապված հարցերին, ապա, Տոնոյանի խոսքով, «Հայ ասպետ» դպրոցի դահլիճում բարձր դասարանի երեխաներն անցնում են մարտական պատրաստություն:

«Եվ եթե հազար նախարար էլ փոխվի, մենք դա անելու ենք: Ես դա հրապարակավ էլ, առանց վախենալու ասում եմ: Մենք նամակ էինք ստացել նախարարությունից, որ դպրոցների դահլիճներն այսուհետ չեն տրվելու նման խմբերի: Դուք գիտեք, որ դպրոցների մարզադահլիճները վարձում են այդ խմբերն ու մարզումներ անցկացնում, քանի որ այլ տեղ հնարավոր չէ նման բան կազմակերպել, մանավանդ՝ ձմռանը: Մեզ նման պատերազմող երկրի համար այդպիսի խմբակները ու բանակային կյանքի նախապատրաստելը կարեւոր է: Չտիրապետել այդ ամենին հանցագործություն է: Ես պարտադրում եմ իմ սաներին տիրապետել ռազմական, զինորական այդ հմտություններին, քանի որ նրանք ավարտում ու գնում են բանակ, որ գոնե ինչ-որ կերպ պատրաստված լինեն… Գոնե տարրական բաներ չիմանա՞ն: Ավելին ասեմ՝ պետականորեն պետք է կազմակերպել եւ պարտադրել, որ երեխաները սովորեն, հմտանան»,- նշում է Տոնոյանը:

Նախարարության առաջ բերած այն դիտարկմանը, թե «ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց», մեր զրուցակիցն արձագանքում է. «Կչկչան հավի տեղը առաջինն են իմանում, իսկ դուք (նախարարությանը նկատի ունի- հեղ.) ինչո՞ւ եք կչկչում, որ մեր թշնամին էլ իմանա, թե դպրոցների դահլիճներն ինչի համար են օգտագործում»: Իսկ որպեսզի նման թյուրըմբռնում չլիներ, ապա, Կարին Տոնոյանի համոզմամբ, նախարարը պետք է հրավիրեր դպրոցի տնօրեններին ու խորհրդակցեր նրանց հետ:

«Հարգելի՛ նախարար, որ Դուք ոչ կոմպետենտ եք, մենք բոլորս գիտենք, որ իշխանություններն արհեստասվարժ չեն, դա էլ գիտենք: Կանչեիք, ասեիք՝ ինչպե՞ս անենք, որ նաեւ այս աղմուկը չբարձրանար: Բայց իրականությունը այն է, որ նրանք իրենց տերերին ցանկանում են ցույց տալ, որ մենք ապառազմականացնում ենք հասարակությանը, եւ մեզ պատրաստում են «խաղաղության պայմանագրի»: Նրանք ուզում են ցույց տալ, որ այլեւս երբեք զինված ատամ ցույց չենք տալու: Իհարկե, աղմուկից հետո նրանք փորձել են մեղմացնել իրավիճակը»,- ամփոփում է մեր զրուցակիցը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular