ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վերջապես կողմնորոշվեց փոխվարչապետի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես կողմնորոշվել է փոխվարչապետի նշանակման հարցում։ Երեկ անվտանգության խորհրդի նիստից առաջ, Փաշինյանը հայտարարել է, թե փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու է ֆինանսների գործող նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ նրան ֆինանսների նախարարի պաշտոնում կփոխարինի Վահե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը Փաշինյանի ընկերն է, բավականին լուրջ փորձ ունի միջազգային կառույցներում աշխատանքի, ինչպես նաև միանգամայն վստահելի մարդ Նիկոլ Փաշինյանի համար։

Ինքը՝ Տիգրան Խաչատրյանը, «Հանրապետական» կուսակցության օրոք փոխնախարար էր և նախկինների իշխանության ներկայացուցիչ։ Առնվազն տարօրինակ է Խաչատրյանին կարևորագույն այս պաշտոնը վստահելու հանգամանքը։ Ավելին նրան ճանաչողները նշում են, թե Տիգրան Խաչարյանը քաղաքական որևէ ամբիցիա չունեցող և բավականին թույլ ղեկավար է և թերևս հենց այդ հանգամանքով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, ընդ որում իշխանանական կուլուարներում քննարկվում էր մեկ այլ «նախկինի»՝ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի անունը։

Վերջինս, ի տարբերություն Տիգրան Խաչատրյանի, քաղաքական լուրջ ամբիցիաներ կարող էր դրսևորել, ուստի և վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Տիգրան Խաչատրյանի վրա։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում է կանխել հնարավոր խժդժությունները սեփական կուսակցության շրջանակներում։ Մի շարք ազդեցիկ ՔՊ-ականներ տեղեկություններ էին տարածում, թե հենց իրենք կարող են լինել փոխվարչապետ, ուստի և Խաչատրյանի նշանակումը վկայում է, որ Փաշինյանն այլևս չի վստահում նույնիսկ սեփական կողմնակիցներին և փորձում է նշանակել այնպիսի մարդկանց, որոնք ուղնուծուծով ենթական ու պարտական կլինեն իրեն։

Լուիզա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular