ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 օր շարունակ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

9 օր շարունակ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը։ Միայն երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շտապ օգնության մեկ մեքենա կարողացել է անցնել Լաչինի ճանապարհով և 62 ամյա մի տղամարդու տեղափոխել Հայաստան՝ սրտի բաց վիրահատություն կատարելու համար։

Երեկ մահացել է ծայրահեղ ծանր հինվադներից մեկը, այս պահին էլ մի քանի հոգի ծայրահեղ ծանր հիվանդներ գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում և օր առաջ հարկավոր է նրանց տեղափոխել Երևան, այլապես նրանց կյանքին վտանգ կսպառնա։ Այս պայմաններում Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն հայտարարել է, թե չնայած շրջափակման մասինն տեղեկություններին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն ու հայկական շտապ օգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի միջանցքով։

Տպավորություն է ստեղծվում, թե Կարմիր խաչի և հայկական շտապ օգնության մեքենանաերի միջանցքով անցուդարձը շարունակական է, սակայն ինչպես և պարբերաբար գործ ունենք ադրբեջանցիների դեպքում, սա ընդամենը սուտ է և մեկ տեսանյությով ադրբեջանական կողմը ցանկանում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել։

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ադրբեջանցիները փորձում են համոզել, թե իրենք ոչ մի կապ չունեն Լաչինի միջանցքի շրջափակման հետ, ընդհակառակը, ողջ մեղքը բարդում են ռուս խաղաղապահների վրա։ Չգիտենք, թե ինչու է պայմանավորված այդ ռուս խաղաղապահների պասիվությունը, սակայն փաստն այն է, որ միջազգային հանրության և լրատվամիջոցների մոտ տպավորություն են փորձում ստեղծել, թե Ադրբեջանը բացարձակապես կապ չունի հումանիտար աղետի հետ և իրական մեղավորները ռուսներն են։

Վաղ թե ուշ այս հանգամանքը արժանանալու է Ռուսաստանի կոշտ արձագանքին։ Սակայն փաստն այն է, որ մինչ այս պահը որևէ կերպ ռուսական կողմը չի հերքել Ադրբեջանի ապատեղեկատվությունները բավական բարձր մակարդակով, իսկ ՌԴ ՊՆ տեղեկագրերում արձանագրված հաղորդագրությունները չունեն այն անհրաժեշտ էֆեկտը, որը կարող էր լինել, օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից՝ համապատասխան հայտարարության դեպքում։

Ուստի և Ռուսաստանն ինքը պետք է շահագրգռված լինի միջազգային հանրությանը իրականությանը հասցնել։ Հայկական կողմը՝ ի պատիվ Արցախի իշխանությունների և որոշ չափով նաև հայկական քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանում բողոքի ակցիաներ անող արցախցիների, Արցախի նախկին ու ներկա օմբուդսմենների, այս առումով բավականին զգալի աշխատանք է տանում։

Նարեկ Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular