ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ Այվազյանը ներկայացրել է ցնցող մանրամասներ. Հայաստանի իշխանություններին ձեռնտու է Ղարաբաղի շրջափակումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ արդեն մի քանի օր է Լեռնային Ղարաբաղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ։ Նրանք չեն կարողանում ստանալ բժշկական օգնություն, սնունդ և ստիպված են համակերպվել գազի բացակայության հետ։


«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են, որոնց հրամանով է արգելափակվել  Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Այվազյանը կարծում է, որ Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած երկրները Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին վարկաբեկելու արշավ են իրականացնում։ Այդ նպատակով են Ղարաբաղ ժամանած ադրբեջանցի «բնապահպանները» սադրում ռուսական բանակի զինվորներին։


Սակայն, փորձագետի հաստատակամ համոզմամբ, միայն ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է ի վիճակի կանխել տարածաշրջանում լայնածավալ սրացումը, միայն նա է միակ սահմանափակող գործոնը։


Հայկ Այվազյանը չի բացառում նաև, որ ստեղծված իրավիճակը կարող է ձեռնտու լինել Հայաստանի իշխանություններին:


«Լուրն այն մասին, որ աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոերթի  և MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ շատ բան է ասում»,- «tsargrad.tv»-ին ասել է Այվազյանը։


Ամփոփելով վերլուծական կենտրոնի ղեկավարը հավելել է, որ ստեղծված ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման դեպքում, ընդ որում ՆԱՏՕ-ի ոչ մի դաշինք էլ չի օգնի ինչքան էլ դա ցանկանում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular