ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանն ու իր թիմը պայքարում են երկու ճակատներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու իր թիմը պայքարում են երկու ճակատներով։ Եթե մի դեպքում ճակատը հայտնի է՝ Լաչինի միջանցքը փակած և Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացրած ադրբեջանցիները, ապա մյուս ճակատի անունը դեռ Ռուբեն Վարդանյանն ու մյուսները չեն տալիս, սակայն հստակ արձանագրում են։ 


Երեկ առավոտյան իր տեսաուղերձում պետնախարարը հայտարարել է, թե շատ մարդկանց շահերի են է դիպել այս ընթացքում և ֆեյք տեղեկություններով, կեղտ լցնելով փորձում են վարկաբեկել պետնախարարի թիմին։

Ըստ պետնախարարի ՝ մարդիկ հասկանում են , թե ինչ են փոխում, ինչ նոր փոփոխություններ են բերելու Արցախի համար, փորձում են օգտագործել իրենց կապերը, վարկաբեկել թիմին։

Վարդանյանը հանգստացրեց բոլորին՝ նշելով, թե շարունակելու են նույն եռանդով աշխատել և կատարել իրենց պարտականությունները՝ անկախ նրանից, թե Հայաստանում ովքեր իրենց ինչպես են պահելու։ 


Մեկ այլ հարցազրույցում էլ պետնախարարը հստակ մեղադրել է Հայաստանի իշխանություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը բավարար չափով չարձագանքելու համար։

Հարցին, արդյո՞ք միջազգային արձագանքը համապատասխան և համարժեք է, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց որպես պետություններ, որպես միջազգային կազմակերպություններ՝ ոչ իհարկե, նույնը Հայաստանում է, ինչու ենք ուրիշ երկրների մասին խոսում, մենք Հայաստանի մասին կարող ենք խոսել, Հայաստանը չի արձագանքում, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այսպիսի անտարբերություն, այսպիսի զգուշություն, սրա հետ կապված»,- նշել է պետնախարարը։


Թերևս առաջին անգամն է, որ Արցախից նման ազդակ է հնչում Հայաստանի իշխանությունների կրավորական պահվածքի հանդեպ։ Պետնախարարը արդեն իսկ շատ կարճ ժամանակում ապացուցել է, որ մտադիր չէ թաքցնել խնդիրները և միայն բարձրաձայնելով և դրանք լուծելով հնարավոր է առաջ ընթանալ։

Կարեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular