ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության պահպանումը․ Շոյգու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը։ Այս մասին ՊՆ կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության իրականացումը կշարունակվի 2023 թվականին՝ մինչև խնդիրների ամբողջական կատարումը, ինչպես նաև իրենց խնդիրները կշարունակեն կատարել ռուսական զորքերն ու խաղաղապահները Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: «2023 թվականի գերակա խնդիրներն են՝ շարունակել հատուկ ռազմական գործողության անցկացումը մինչև խնդիրների ամբողջական կատարումը, ռուսական զորքերի և ուժերի կողմից ԼՂ-ում և Սիրիայում կայունության և խաղաղության ապահովումը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այս տարի պաշտպանության նախարարությունը լուծել և շարունակում է լուծել մի շարք այլ կարեւորագույն խնդիրներ։ Տարեսկզբին ՀԱՊԿ երկրների հետ համատեղ Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցով գործողություն է իրականացվել։ «Թույլ չենք տվել գունավոր հեղափոխություն այս երկրում»,-նշել է Շոյգուն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular