Փող կա, բայց միայն փաշինյանականների պարգևատրումների համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող վարչախմբին, երբ որևէ նախաձեռնության կարևոր պետական նշանակության համար հարց ես տալիս անմիջապես հայտարարում են՝ փող չկա։ Փոխարենը, փող լիուլի բավարարում է սեփական պատգամավորներին և տարատեսակ պաշտոնյաներին պարգևավճարներ տալու համար։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին միանվագ դրամական պարգևատրումով խրախուսելու վերաբերյալ, ընդ որում պարջևավճար կտրվի ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորներին, այլև Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։
Ընդդիմության մի հատվածն էլ, որ ժամանակին հրաժարվում էր պարգևավճարներից և հայտարարում, թե այդ գումարներն ուղղելու է բարեգործության, այժմ, ընդամենը, նեղսրտում և դժգոհում է, թե Ազգային ժողովի ղեկավարությունը որոշել է ընդդիմությանը պարգևավճարներ չտրամադրել։
Թերևս ԱԺ ղեկավարությունը, եթե որոշի ընդդիմությանը և նրանց օգնականներին պարգևավճարներ չվճարել, դրա համար կգտնի օրենքով սահման, հեչ որ չէ, ամիսներ շարունակ աշխատանքի չներկայանալը և նիստերը բոյկոտելը բավարար կլինի նրանց պարգևավճարներից զրկելու համար։ Ամեն դեպքում որևէ տարբերություն չկա ԱԺ ՔՊ-ական պատգամավորն է պարգևավճար ստանում, թե ընդդիմության որևէ ներկայացուցիչ, ըստ էության բոլոր երեք խմբակցություններն էլ իրականում մատնվել են պարապուրդի և ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի Հանրապետության շահերով։
Միևնույն ժամանակ տեղեկություններ են ստացվում, որ պարգևավճարներ տրվելու են նաև նախարարությունների և այլ գերատեսչությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների մի զգալի մասին, թեև ոչ ամբողջական, սակայն բավականին զգալի պարգևներ կտրամադրվեն։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է բռնել այս հանրության պուլսը և գումարով ու պարգևավճարներով գնում է նրա լոյալությունը և անհրաժեշտ դեպքում՝ հավատարմությունը։
Ըստ էության նախկինները, մեղմ ասած, այս հարցում «միամիտ էին», չէին գիտակցում, որ հարկավոր է գումարով, աշխատավարձերի բարձրամամբ պետական ամբողջ համակարգը և այլ կառույցներ մտցնել իրենց գրպանը, ինչից հետո կշարունակեն հանգիստ պաշտոնավարել։Հեղափոխական լոզունգներով իշխանության եկած Փաշինյանն այս հարցում կոմպլեքսներ չունի, նրան ամեն գնով հարկավոր է պահպանել սեփական իշխանությունը։
Մանե Մսրյան