ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն վերջնականապես անցավ Փաշինյանի վերահսկողության տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի և Արցախի բնակիչները փորձում են գլուխ հանել 11 օր տևած շրջափակումից, փաշինյանական վարչախումբը շարունակում է իշխանության տարբեր մարմիններ յուրացնելու իր քաղաքականությունը։ Ամեն գնով իշխանությունն իր ձեռքին կենտրոնացնելու այս քաղաքականությունն ի վերջո աղետի է բերելու։

Երեկ սահմանադրական դատարանի փոխնախագահ է նշանակվել փաշինյանական վարչախմբի ոչ անհայտ ներկայացուցիչներից մեկը՝ Վահե Գրիգորյանը։ Վերջինս, ժամանակին բավական հայտնի փաստաբան էր չափազանց աղմկահարույց գործերով և մշտապես հայտնվում էր մամուլի էջերում։ Հեղափոխությունից հետո չորս ու կես տարվա ընթացքում Վահե Գրիգորյանը բացառապես աչքի է ընկել ընդամենը Սահմանադրական դատարանից աշխատավարձ ստանալով և գրեթե ոչինչ չանելով։

Ավելին, ՍԴ-ում ներկայացված բոլոր հայցերի և դիմումների վերաբերյալ էլ քվեարկել է այնպես, ինչպես ցանկանում է փաշինյանական վարչախումբը։ Այսինքն, ի դեմս ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանի՝ գործող վարչախմբի հերթական կամակատարի հետ, որը բացարձակապես ոչինչ չի փոխելու իր ոլորտում։

Իհարկե, Գրիգորյանի նշանակումը խանդավառության ալիք է բարձրացրել հատկապես սորոսական շրջանակների մոտ, որոնք լրջորեն մտածում են, թե Վահե Գրիգորյանը կկարողանա ինչ որ բարեփոխումներ իրականացնել, սակայն ոչ միայն դատական, այլև ցանկացած այլ համակարգում փաշինյանական վարչախումբը հասցրել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ որևէ մեկը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, ոչինչ փոխել այլևս չի կարողանում և միակ տարբերակը մնալու է փաշինյանական վարչախմբին ամբողջական փաթեթով իշխանությունից հեռացնելը։

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ինչ-ինչ դրական զարգացումների մասին, իսկ գործող իշխանություններին բնավ պետք չէ անկախ և ինքնուրույն մարդիկ, ուստի և տարատեսակ պաշտոնների նշանակում են Վահե Գրիգորյանները և իշխանության այլ խամաճիկներ։

Աննա Նադոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular