ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ ԱԽ նիստը՝ փիառվելու հերթական առիթ վարչախմբի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախօրեին բավականին ծավալուն քննարկում է ունեցել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ։ Ըստ էության անվտանգության խորհրդի գրեթե բոլոր մշտական և նշանակովի անդամները քննադատել են Ադրբեջանին։ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան հստակ հասցեական արձանագրել են, որ միջանցքը փակել է Ադրբեջանը և կոչ են արել անհապաղ բացել այն, արձանագրել նաև, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, շատ ավելի մեղմ են արտահայտվել Ռուսաստանն ու Չինաստանը։

Ըստ էության Չինաստանն ամբողջ պատասխանատվությունը թողել է Ռուսաստանի վրա ՝ աշխատելով չխառնվել, իսկ Ռուսաստանն էլ նույնիսկ դժգոհության որոշակի տարրեր է ներկայացրել հայկական կողմից։ Թերևս միայն Ադրբեջանն է եղել, որը փորձել է կեղծիքներ տարածել և մեղքը բարդել հայկական կողմի վրա։ ՄԱԿ անվտանգության խորհրդում կայացած քննարկումն էլ փաշինյանական վարչախմբի համար հերթական առիթն է դարձել հայկական դիվանագիտության «հաղթանակի» մասին տարփողելու համար։

Մինչդեռ, բազմաթիվ անվանի փորձագետներ և քաղաքական գործիչներ արձանագրում են, որ բացարձակապես որևէ իմաստ չկա խոսել հայկական դիվանագիտության հաղթանակի մասին։ Ընդհակառակը, հերթական անգամ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին նույնիսկ ամենաբարձր ամբիոնից չի խոսվել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, թե ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Հայաստանը հնարավորություն ուներ բանաձևի առաջարկ անելու, սակայն նույնիսկ այդ դեպքում Հայաստանը զերծ է մնացել որևէ բան առաջարկելուց։

Ամենաողջամիտ ձայնը այս իրավիճակում հնչել է Արցախից, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանից հետո հայտարարություն է տարածել նաև Արցախի ԱԳՆ-ն, թեև ողջունել է ՄԱԿ ԱԽ քննարկումները, բայց միաժամանակ նշել, որ եթե հասցեական պատժամիջոցներ չլինլու դեպքում և Ադրբեջանին լրջորեն չպատժելու դեպքում, Ադրբեջանը միևնույնն է շարունակելու է իր ցեղասպան քաղաքականությունը Արցախի բնակիչների դեմ։

Այս փաստը հերթական անգամ վկայում է, որ ՄԱԿ անվտանգության խորհրդում կայացած նիստը Հայաստանի իշխանությունները ընդամենը օգտագործելու են սեփական փիարի համար, իսկ Արցախի բնակիչների իրավունքները մնում են չհասցեագրված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular