ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսը խորհուրդ է տվել հայրենակիցներին փոխել արժույթը Հայաստանի խոշոր քաղաքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Actualnews.org-ը գրում է, որ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկը Հայաստան այցելելուց հետո իր հայրենակիցների հետ կիսվել է որոշ հարցերով, որոնք պետք է հաշվի առնել այդ երկիր շրջագայության ժամանակ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել քաղաքներում տարադրամի փոխանակմանը։ Բլոգերը նշել է, որ կանխիկ գումար կարելի է հանել ցանկացած բանկոմատից, բայց միայն դրամով։ Միջնորդավճարը կկազմի 1%, բայց փոխարժեքը շատ ավելի վատ է, քան փոխանակման կետերում։ Նաև ռուսները կարող են ամենուր գնումներ կատարելիս բանկային քարտերից օգտվել, բայց դա չի վերաբերում փոքր խանութներին։

Ռուբլին կարելի է փոխանակել նույնիսկ դեղատներում, իսկ ամենաանբարենպաստ փոխարժեքը օդանավակայանում է։ Ռուսը հավելելով, որ այս կանոնը վերաբերում է Հայաստանի խոշոր քաղաքներին, անդրադարձել է նաև այլ թեմաների։ Զբոսաշրջիկները Հայաստանում հաճախ մեքենա են վարձում երկրով մեկ ճանապարհորդելու համար, ընդ որում դա շատ ավելի էժան է, քան վառելիքը:

Բլոգերը նաև գոհ է մնացել անգամ տոնական օրերին լավ կապից և կայուն ինտերնետից, և խորհուրդ է տվել ձեռք բերել SIM քարտ ցանկացած տեղ բացառությամբ օդանավակայանի և Վրաստանի հետ անցակետի օպերատորների գրասենյակների։ Ավելի վաղ ATOR-ը Հայաստանը անվանել էր այն լավագույն երկիրը, որտեղ կարելի է ձեռք բերել Visa և Mastercard:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular