ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է իրականում ստեղծել Geran-2 անօդաչու թռչող սարքը. անօդաչու սարքը մշակվել է ուկրաինացի ինժեներների կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Overclockers.ru–ն գրում է, որ թերևս այսօր Ռուսաստանի Դաշնությունում չկա մեկը, ով չիմանա Geran-2 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին Հատուկ գործողության ժամանակ։ Բոլոր տրամաչափերի և շերտերի մասնագետները փորձում են պարզել, թե ի՞նչ է կատարվում մատնանշելով անօդաչու թռչող սարքերի ակնհայտ թերություններն ու միանշանակ առավելությունները։ Մենք մեկ անգամ չէ, որ ուշադրություն ենք դարձրել այդ թեմային: Ամփոփելով բոլոր դրական և բացասական կողմերը կարելի է նշել, որ գործ ունենք բավականին մեծ անօդաչու թռչող սարքի հետ՝ թևերի բացվածքով մոտ 3,5 մետր և 200 կիլոգրամ քաշով՝ մինչև 50 կիլոգրամ մարտագլխիկի հետ միասին։ Կարծես թե դրոնն ինքնին պատրաստված է էժան նյութերից հենվելով ներքին այրման շարժիչի վրա։ Դա հանգեցնում է նրան, որ անօդաչու թռչող սարքը բավականին աղմկոտ է, ինչը թույլ է տալիս տեղի բնակիչներին լսել այն, իսկ ՀՕՊ համակարգերը ամենից հաճախ ֆիքսում են Geran-2-ը թիրախին մոտենալուց շատ առաջ։ Մնացած ամեն ինչը չափազանց մշուշոտ է, քանի որ մենք չգիտենք սարքի իրական գինը, ինչպես և չգիտենք, թե որտեղից է հայտնվել այդ դրոնը:
Ամենատարածված տարբերակը այն է, որ անօդաչու թռչող սարքը բերվել է Իրանից, որտեղ այն նախկինում մշակվել է Shahed-136 անվամբ։ Լրագրողները սեփական հետաքննությունն են անցկացրել, և արդյունքում պարզել են, որ մի քանի ամիս առաջ Իրանից անհայտ տեսակի զենքի մատակարարումներ են իրականացվել, ինչի մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Ենթադրվում է, որ մատակարարվել են անօդաչու սարքեր, որոնք այնուհետև Ռուսաստանում վերաներկվել են և այլ անուն ստացել։ Այլ տեղեկություն չկա, բայց դա բավական էր ամերիկացիներին, քանի որ ԱՄՆ ներկայացուցիչները բացահայտ մեղադրում էին Իրանին Ռուսաստանին այս տեսակի զենք մատակարարելու մեջ։ Թվում է, թե ինչ մի արտակարգ բան է, քանի որ Պենտագոնը տասնամյակներ շարունակ ահաբեկիչներին է զինում վերջին նորամուծություններով, բայց այս ամենը կատակերգության է նման։


Վերջերս մամուլում անսպասելի տվյալներ են հայտնվելհերքելով նախկինում գոյություն ունեցող բոլոր վարկածները։  Առաջին հերթին գործին խառնվել է Իրանի արտգործնախարարը։ Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ-ի մեղադրանքներին, և պատրաստ է ոչ միայն բարձրաձայնել, ինչպես դա անում են սենսացիաների սիրահարները Եվրոպայից և Ամերիկայից, այլ նաև ապացույցներ ներկայացնել, որ Gerani-2-ը կապ չունի Իրանի ռազմական տեխնիկայի մատակարարման հետ: Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանն արդեն փաստաթղթերը հանձնել է ՄԱԿ-ի կենտրոնակայան, սակայն շատ ավելի հետաքրքիր է այն, ինչ հայտնի է դարձել։ Ինչպես պարզվել է, Geran անօդաչուների ընտանիքը ստեղծվել է 2005-2008 թվականներին Luch կոնստրուկտորական բյուրոյի լաբորատորիաներում։ Պատկերացրեք, որ դա Ուկրաինան է, ինչը նշանակում է, որ այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։


Ամենաակնհայտ բանը, որ գալիս է մտքին, այն է, որ ինչ որ պահի Ուկրաինայի կառավարությունը, շրջանցելով միջազգային հանրության պատժամիջոցները, Իրանին է փոխանցել խոստումնալից անօդաչու թռչող սարքի մշակման մասին ամբողջ փաստաթղթերը։ Դրանից հետո իրանցի ինժեներները քրտնաջան աշխատել են պատրաստի նյութի վրա, ինչը սկիզբ է դարձել մի քանի խոստումնալից սերիաների ԱԹՍ–ների ստեղծման համար, որոնք շարունակում են զարգանալ մինչ օրս: Այս ամենը հիմնված է եղել դեռ խորհրդային մշակումների վրա, որոնք 90-ականներին նույն Ուկրաինայի կողմից վաճառվել են Իրանին։ Դա, իհարկե, չի նշանակում, որ Geran-2-ն արտադրվել է Ռուսաստանում, բայց մտածելու տեղիք է տալիս։ Պարզվում է, որ Իրանն իր հերթին արդեն ռուսական կողմին է հանձնել տեխնոլոգիական փաստաթղթերը, որից հետո կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են թռել դեպի Ուկրաինա։


Անհասկանալի է, թե սպառիչ պատասխաններ կստանա՞նք այս օրակարգային հարցերին։ Թե կոնկրետ ինչ տվյալներ են փոխանցվել ՄԱԿ-ին, չի նշվում, սակայն այն վստահությունը, որով հարվածը կրում է Իրանի ղեկավարությունը, թույլ է տալիս եզրակացնել, որ վերը հնչեցրած տեսակետը, եթե ամբողջությամբ ոչ ճիշտ է, ապա գոնե ինչ որ ճշմարտություն է պարունակում։ Ավելի վաղ նման հայտարարություններով արդեն հանդես էր եկել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ամերիկյան իշխանությունների գյուտերը կեղծ անվանելով։

Եվ ահա գալիս է իսկական դեժավյուն, քանի որ երկար ժամանակ Ուկրաինայի իշխանությունները մեղադրում էին Իրանին Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեջ։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը ոչինչ չգիտե՞ր գործարքի մասին, կամ գուցե չի՞ ցանկացել իմանալ, քանի որ փողը ապահով կերպով կիսել են քաղաքական գործիչների նախկին թիմերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular