ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանի համբերությունն անսահմանափակ չէ». ԻԻՀ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունները, թե պաշտոնական Թեհրանը «աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին»։

«Մենք միշտ հարգել ենք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և պարոն Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի համբերությունն անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահմանափակ չի լինելու»։

Դիվանագետը նաև հավելել է. «Պարոն Զելենսկին պետք է դասեր քաղի այն որոշ երկրների առաջնորդների ճակատագրից, որոնք գոհ էին ԱՄՆ-ի աջակցությունից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular